News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լատվիայում հասարակությանը կարելի է տեղեկություններ հաղորդել միայն ԵՄ երկրների պաշտոնական լեզուներով:

Ռուսերենը ընդգրկված չէ ԵՄ պաշտոնական լեզուների շարքում՝ չնայած, որ այն մայրենի լեզու է ԵՄ երկրների մեծաթիվ բնակիչների համար, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես նշում են նախագծի հեղինակները, փաստաթուղթը պատրաստված է իրավական կարգավորման միանշանակության եւ համապատասխանության բարելավման նպատակով: Օրենքի գործունեությունը տարածվում է այն դեպքերի վրա, երբ ԵՄ շրջանակներում միջազգային զբոսաշրջության եւ ազատ շրջանառության որտներում նախատեսված տեղեկատվությունը պետական լատիշերենեից բացի ներկայացվում է նաեւ այլ լեզուներով:

Այն նախատեսում է պետական լեզվի նպատակներով հասարակության ինտեգրման համատեքստում եւ Լատվիայի բնակչության մեծամասնության օրինական շահերից ելնելով տեղեկատվութուն տարածել միայն ԵՄ-ում ընդունված պաշտոնական լեզուներով՝ բացառությամբ արտակարգ իրավիճակների եւ անվտանգության սպառնալիքների դեպքերի, երբ հրապարակային տեղեկատվության համար թույլտարելի է ցանկացած արտասահմանյան լեզվի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ