News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, PayPal եւ SpaceX համակարգերի հիմնադիր Իլոն Մասկը 1 մլն դոլար  է հատկացնում Նիկոլա Տեսլայի  գորժամանակակից թանգարան-լաբորատորիայի ստեղծման համար, հայտնում է RT-ն։ Թանգարանը նախատեսում են բացել այն լաբորատորիայի տեղում, որտեղ Ավստրո-Հունգարիայից գաղթելուց հետո աշխատում էր ազգությամբ սերբ անվանի ֆիզիկոսը։

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ծաղրանկարիչ Մեթյու Ինմենը որոշել է Տեսլայի սերունդների համար պահպանել Նյու Յորքի լաբորատորիան։

IndieGoGo ռեսուրսի օգնությամբ էնտուզիաստը 1,3 մլն դոլար է հավաքել։ Սակայն թանգարանի զարգաման համար եւս  8 մլն դոլար է պահանջվում։

Հուլիսի 10-ին՝ գիտնականի ծննդյան 158-ամյա տարեդարձին, Ինմենը օգնության համար դիմել է Մասկին եւ, ի զարմանս իրեն, դրական պատասխան ստացել։ Մասկը նաեւ որոշել է գիտությունը միավորել կոմերցիային եւ կողքին էլեկտրամոբիլների լիցքավորման կայան կառուցել։

Հիշեցնենք, հայտնի ֆիզիկոս Նիկոլա Տեսլան(1856-1943) հռչակվել է էլեկտրականության ու մագնիսականության հատկությունների ուսումնասիրության բնագավառում իր հեղափոխական ներդրման շնորհիվ։ Տեսլայի տեսական աշխատություններն ու արտոնագրերը ձեւավորել են փոփոխական հոսանքով աշխատող ժամանակակից սարքերի եւ բազմաֆազային համակարգերի ու էլեկտրաշարժիչների նախագծման հիմքը, որոնց շնորհիվ իրագործվեց արդյունաբերական հեղափոխության երկրորդ փուլը։  Գիտնականի պատվին է անվանվել մագնիսական հոսքի խտության չափման միավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ