News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սոֆիա-Բուգաս ուղեւորատար ճեպընթաց գնացքը Բուլղարիայի Հին Զագորա քաղաքում ռելսերից դուրս է եկել: Ինչպես հաղորդում է ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, դեպքի վայր են ուղեւորվել շտապ օգնության մի քանի մեքենա, ոստիկանությունը եւ փրկարարներ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Պատահարի ականատեսները BGNES գործակալությանը հաղորդել են, որ ռելսերից դուրս են ընկել գնացքի բոլոր վագոնները, բացառությամբ վերջինի, կան տուժածներ: Միջադեպի այլ մանրամասներ դեռեւս հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ