News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հուլիսի 12-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության(ՀԲԸՄ) Երեւանյան ամառային փորձուսուցման ծրագրերի շրջանակներում Արցախ այցելած մի խումբ երիտասարդների: Երկու տասնյակից ավելի երիտասարդներ ներկայացնում էին ԱՄՆ-ի, Լիբանանի, Ավստրիայի, Նիդերլանդների, ՌԴ-ի, Բուլղարիայի եւ Սիրիայի հայ համայնքները։

ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից հայտնում են, թե խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր գործունեությունը Սփյուռքում, ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում, ինչպես նաեւ կարեւորեց Արցախ այցելող սփյուռքահայ երիտասարդների դերը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ եւ լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում։

Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները ԼՂՀ ԱԺ նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին Արցախի կյանքի տարբեր բնագավառներին:

Աշոտ Ղուլյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ ծրագրերին ու երիտասարդական նախաձեռնություններին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ