News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բուլղարիայում Ստարա Զագորա քաղաքի մերձակայքում գնացքի վթարի հետեւանքով մեքենավարը մահացել է: 14 ուղեւորներ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել:

Բուլղարական Focus գործակալության փոխանցմամբ, գնացքը մայրաքաղաք Սոֆիայից ուղեւորվում էր դեպի ծովափնյա Բուրգաս քաղաք:

Ներկայում վթարի վայրում աշխատում են ոստիկաններն ու բժիշկները: Պատահարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Վթարի վայր են ժամանել Բուլղարիայի ՆԳՆ գլխավոր քարտուղար Սվետլոզար Լազորովը եւ տրանսպորտի նախարար Դանաիլ Պապազովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ