News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) որպես «տեղեկատվության աղբյուր» օգտագործում է գերմանական կառավարական մարմինների մեկ տասնյակից ավելի աշխատակիցների:

Գերմանական Bild am Sonntag թերթի տեղեկություններով, ԱՄՆ հետախուզության թիրախում են Գերմանիայի չորս նախարարություններ. պաշտպանության, էկոնոմիկայի, ներքին գործերի, ինչպես նաեւ տնտեսական զարգացման եւ համագործակցության նախարարությունները: Վերջինը ԿՀՎ-ին հետաքրքրում է, քանի որ այդ նախարարության անվան տակ գերմանական հետախուզությունը գործողություններ է իրականացնում երկրի սահմաններից դուրս:

Ըստ պարբերականի, լրտեսների մեծ մասն ԱՄՆ-ի համար աշխատում է երկար տարիներ, սակայն սկանդալի պատճառով ԿՀՎ-ի ներկայացուցիչների հետ նրանց հանդիպումները Գերմանիայում դադարեցվել են: Deutsche Welle-ի ռուսական ծառայության փոխանցմամբ, ամերիկյան գերատեսչությունները փորձում են պարզել, արդյո՞ք պետք է կարեւոր ռեզիդենտներին տեղափոխել Վարշավայում եւ Պրահայում ԱՄՆ դեսպանատներ, որպեսզի նրանք կարողանան այդ քաղաքներից շարունակել իրենց աշխատանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ