News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանում ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սկսել է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ի տվյալներով՝ ընտրությունների ընթացքը հանգիստ է եղել:

Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար պայքարում էին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայից Դավիթ Նարմանիան եւ նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից թեկնածու Նիկա Մելիան:

ԿԸՀ տվյալների համաձայն, Դավիթ Նարմանիան ձայների մեծ տարբերությամբ հաղթել է Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով 72.47% ձայն: Նիկա Մելիան 27.53% քվե է ստացել եւ ընդունել է իր պարտությունը:

«Նախնական արդյունքները ցույց տվեցին, որ ես չկարողացա հաղթել այս ընտրություններում»,- «Ռուսթավի 2» հեռուստաալիքին ասել է Մելիան:

«Բայց ես չեմ շնորհավորում այն թեկնածուին, ում հաղթանակի համար հարկ եղավ ձերբակալել մայրաքաղաքի նախկին ղեկավարին»,- հայտարարել է Մելիան՝ նկատի ունենալով Գիգի Ուգուլավայի ձերբակալությունը:

Քաղաքապետի ընտրություններում երկրորդ փուլ է կայացել նաեւ Բաթումի, Ռուսթավի, Փոթի, Գորի, Մցխեթա, Օզուրգեթի եւ Թելավի քաղաքներում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ