News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանը միջուկային զենք մշակելու կարիք չունի: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Նախարարի խոսքով, ներկայում Իրանն «ավելի ուժեղ, հարուստ եւ զարգացած է», քան տարածաշրջանի իր հարեւանները, այդ պատճառով կարող է իր ազդեցությունն ապահովել նաեւ առանց միջուկային զինանոցի:

NBC հեռուստաալիքի փոխանցմամբ, Զարիֆը նաեւ հավելել է, որ Թեհրանը կձեռնարկի անհրաժեշտ բոլոր քայլերը՝ համաշխարհային հանրությանն ապացուցելու համար, որ նման զենք չի մշակում:

Հուլիսի 13-ին միջազգային միջնորդների «վեցյակը» Վիեննայում շարունակելու է բանակցությունները՝ Իրանի միջուկային խնդրի շուրջ համաձայնության հասնելու համար: Արտգործնախարարների մակարդակով Վիեննայում ներկայանալու են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Միացյալ Նահանգները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ