News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել են ճապոնական Hyundai i30-ի եւ իտալական Fiat Punto-ի նորացված տարբերակների թարմ լուսանկարները:

Հարկ է նկատել, որ Punto-ն տեխնիկական բնութագրերի առումով ոչ մի փոփոխության չի ենթարկվել՝ բացի առջեւի հատվածում ավելի նորաձեւ արտաքինից: Մոդելը պահպանել է 0.9 լիտր՝ բենզինով եւ 1.3 լիտր՝ դիզելային շարժիչը, 85 ձիաուժ հզորությամբ:

Իր հերթին, նորացված Hyundai i30-ը ոչ միայն թափքի նոր ձեւ է ունենալու, այլեւ 1.2 լիտր ծավալով շարժիչ՝ նախկին 1.6 լիտրի փոխարեն: Նոր շարժիչը 130 ձիաուժ հզորություն է ապահովելու: Հիշեցնենք, որ նոր ճապոնացու շնորհանդեսը կայանալու է այս տարվա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ