News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՌԴ Նովոռոսիյսկի մարզում փոթորկի հետեւանքով երկու քույր են մահացել. վրանի վրա, որտեղ գտնվել են երեխաները, ծառ է ընկել:

«Հուլիսի 12-ին ժամը 22:50-ին «Չայկա» հանգստի գոտում, որը տեղակայված է Օբսկի ջրամբարի ափին, փոթորկի ժամանակ վրանի վրա ծառ է ընկել: Նախնական տվյալներով՝ վրանում 3 եւ 4.5 տարեկան երեք երեխա է եղել: Նրանցից երկուսը՝ երեք տարեկան քույրերը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել են, երրորդ աղջիկը վերակենդանացման բաժանմունքում է»,- ասված է ոստիկանության հաղորդագրությունում:

Ոստիկանությունում նշում են, որ երեխաները հանգստանում էին ծնողների հետ միասին: РИА Новости-ի փոխանցմամբ, փոթորկի ժամանակ վերջիններն ափին են եղել եւ փորձել են պահել վրանը: Իրավապահները ճշտում են կատարվածի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ