News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսպանական ժամանցային զբոսայգում մարդ է մահացել՝ ընկնելով ամերիկյան բլուրներից: Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Բենիդորմ քաղաքի Terra Mitica թեմատիկ զբոսայգում: 18-ամյա իսլանդացին, ով Իսպանիայում հանգստանում էր ընտանիքի հետ, մահացել է՝ ընկնելով Inferno խոսուն անվանումով ամերիկյան բլուրներից:

Ոստիկանության նախնական վարկածի համաձայն, երիտասարդն ընկել է պաշտպանիչ արգելապատնեշի բացվելու հետեւանքով: Այս մասին գրում է Euromag-ը՝ հղում կատարելով Corriere della Sera-ին:

Իսլանդացին ընկել է 20 մետր բարձրության վրա մեծ արագությամբ պտտվող ատրակցիոնից եւ մահացել բազմաթիվ կոտրվածքների ու գլխի վնասվածքի հետեւանքով:

Ողբերգությունից անմիջապես հետո ատրակցիոնը փակել են: Գերմանիայում արտադրված ամերիկյան բլուրներն անխափան աշխատում են 2007 թվականից, եւ զբոսայգու աշխատակիցները վստահեցնում են, որ երբ ատրակցիոնը շարժման մեջ է, պաշտպանիչ արգելապատնեշը բացել հնարավոր չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ