News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Ռյազանի մարզի Սպասսկի շրջանում թեթեւ շարժիչով ինքնաթիռ է կործանվել: Չորս մարդ զոհվել է:

«Վթարը տեղի է ունեցել ժամը 18-ի սահմաններում, Սպասսկ քաղաքից 10 կմ հեռավորությամբ: Պատահարի մասին ոստիկանությանը տեղեկացրել է տեղի բնակիչներից մեկը, ով վթարի վայրից ոչ հեռու խոտ էր հնձում»,- տեղեկացնում է ՌԴ ՆԳՆ շրջանային վարչությունը:

Չորս զոհերից երեքի ինքնությունը պարզվել է: Ռուսաստանցիները Ռյազանի մարզի բնակիչներ են: Ինքնաթիռի օդաչուն եղել է 1958 թվականին ծնված Էդուարդ Ռուստամյանը: Նրա ուղեւորներն են եղել Վալերի Բարանովը (ծնված 1968 թվականին) եւ Կարեն Հարությունյանը (ծնված 1981 թվականին): Նրանց հետ օդանավում գտնված Հայաստանի քաղաքացու ինքնությունը դեռեւս չի պարզվել:

Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանում էր զոհված օդաչուին: Թռիչքը կատարվել է Սպասսկի շրջանի Պանինո գյուղից: Օդանավի կործանման պատճառները դեռեւս հայտնի չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ