News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը
Մեծ Բրիտանիայի ամենաթանկ տունը գնել է ռուսաստանցի գործարար Անդրեյ Գոնչարենկոն` 120 միլիոն ֆունտ ստեռլինգով (205,452 միլիոն դոլար), փոխանցում է «Ռոսբալտը»` վկայակոչելով The Daily Mail-ը: Ռուսաստանցին մտադիր է Լոնդոնի թագավորական գլխավոր այգիներից մեկում`Ռիջենս փարքում, գտնվող Hanover Lodge-ում կառուցել ստորգետյնա լողավազան, SPA, սաունա, մերսման սրահ, մարզասրահ եւ կինոթատրոն: Բրիտանական թերթն իր հրապարակման հերոսին անվանում է «օֆշորային ակտիվներով ստվերային օլիգարխ»: Հոդվածի հեղինակը նշում է, որ Գոնչարենկոն ակտիվ մասնակցում է Լոնդոնի աճուրդներին` գնելով թանկարժեք անշարժ գույք: Երեք տարվա ընթացքում նա 250 միլիոն ֆունտ ստեռլինգ է վճարել Լոնդոնի չորս առանձնատների համար: Գոնչարենկոն երբեք չի ընդգրկվել Forbes-ի ամենահարուստ մարդկանց ցուցակում, սակայն նկատվել է Ֆրանսիական Ռիվիերայում` «ռուսական վերնախավի» ներկայացուցիչների սերտ ընկերակցությամբ, հավելում է թերթը:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ