News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հեռախոսազրույցում հանգել են այն եզրակացությանը, որ Ռուսաստանը պետք է անմիջապես միջոցներ ձեռնարկի` Ուկրաինայում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: «Այդ քայլերն արդեն հստակ ցույց են տվել Ռուսաստանին: Դրանք ենթադրում են երկկողմանի հրադադար ապահովելու անհրաժեշտություն, որին պետք է հետեւեն Ռուսաստանի կողմից հովանավորվող անջատականները, սահմանի դիտարկում իրականացնող ԵԱՀԿ ազդեցիկ մեխանիզմի ստեղծում, բանակցությունների «ճանապարհային քարտեզի» մշակում եւ բոլոր գերիների ազատում», — ասվում է հաղորդագրությունում: Ըստ նրանց` ներկայումս երկրները Ռուսաստանի կողմից այդ պայմանները կատարելու հարցում առաջընթաց չեն տեսնում: Պետության ղեկավարները համաձայնել են, որ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պետք է համակարգեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե իրավիճակի լարվածությունը թոթափելու ուղղությամբ անհապաղ քայլեր չձեռնարկվեն:
!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ