News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Նոր Մոսկվայի» տարածքում` Կլենովսկոյի գյուղի ռեստորանում,  մահացու ելքով արտակարգ դեպք է տեղի ունեցել:

Երիտասարդների խումբը ռեստորանի մոտ ճայթուկներ է արձակել: Դրանցից մեկն ընկել է  ռեստորանի 25-ամյա այցելուի գլխին, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Դեպքի վայր ժամանած շտապօգնությունը որոշել է երիտասարդին տեղափոխել Պոդոլսկի հիվանդանոց, սակայն տուժածը ստացված վնասվածքներից ճանապարհին մահացել է:

Իրավապահ մարմիններից տվյալ տեղեկության պաշտոնական հաստատում չի ստացվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ