News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մարոկոյի Կասաբլանկա քաղաքի ծայրամասում երեք շենքերի փլուզման հետեւանքով առնվազն 23 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Փրեսս»-ը՝ վկայակոչելով տեղի  իշխանություններին: Նախկինում հաղորդվել էր երկու զոհի եւ 53 վիրավորի մասին:

Ըստ գործակալության`փրկարարները ուրաբ եւ շաբաթ մի քանի մարմին են հայտնաբերել, կիրակի էլ փլատակների տակից դուրս են բերել 15 մարդու մարմին: Զոհերի շարքում է եղել մարոկացի դերասանուհի Ամալ Մարուֆը:

Ըստ բժիշկների` 17 մարդ գտնվում է հիվանդանոցներում: Իշխանությունները հայտարարում են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Կասաբլանկայում շենքերի փլուզումը  հազվադեպ երեւույթ չէ, որը  վկայում է քաղաքի ենթակառույցների ողբալի վիճակի մասին: 2012 թ. մայիսին չորսհարկանի շենքի փլուզման հետեւանքով փլատակների տակ զոհվել էր 5 մարդ, մի քանիսը տուժել էին, այդ թվում նաեւ՝ երեք երեխա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ