News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պաղեստինի առողջապահութան նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի հարձակումների հետեւանքով հաշվարկել է 172 զոհ: Ըստ բժիշկների` 1200 մարդ վիրավորվել է օդային հարվածների հետեւանքով: 

Ընդ որում` ոչ մի իսրայելցի չի զոհվել այդ նույն ժամանակահատվածում Գազայի տարածքից արձակված հրթիռներից:

Միեւնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի քարտուղար Պետեր Լերները հայտարարել է, որ զոհերի վերաբերյալ Պաղեստինի տվյալներն անկողմնակալ չեն:

Պաշտոնյան ընդգծել է, որ իր գերատեսչությունը փորձում է ամեն կերպ նվազագույնի հասցնել կորուստները քաղաքացիական հասարակության շրջանում եւ դադարեցրել է հարձակումները «ահաբեկիչների առաջնորդների» վրա, քանի որ անհանգստանում է խաղաղ բնակիչների զոհվելու փաստից, փոխանցում է  BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ Լերների` ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները միտումնավոր են քաղաքացիական հասարակությունը Իսրայելի ՌՕՈՒ-ի հարվածի տակ դնում:

Իսրայելի բանակը բնակիչներին կոչ է արել լքել Գազայի հյուսիսում իրենց տները` հարձակումները վերսկսվելուց առաջ:

Հազարավոր պաղեստինցիներ անցյալ շաբաթ ստիպված են եղել վերաբնակեցվել:

Իսրայելի ՊՆ-ում պնդում են, որ հրթիռներն ուղղված են բացառապես այն կետերի վրա, որտեղից  կրակում է ՀԱՄԱՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ