News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հնդկական ավիաընկերության ինքանթիռ Air India-ն հուլիսի 13-ին, բախվելով թռչունների երամին, պարտադրված վթարային վայրէջք է կատարել Նյուարք քաղաքի միջազգային օդանավակայանում (Նյու-Ջերսի նահանգ):

313 ուղեւոր տեղափոխող օդանավը Նյուրաքից հնդկական Մումբաի չվերթն էր իրականացնում: Թռիչքից անմիջապես հետո օդանավի շարժիչներից մեկի մեջ թռչուն է հայտնվել: Օդաչուն թռիչքը դադարեցնելու որոշում է կայացրել եւ հետ վերադարձել: Ինքնաթիռը մի քանի անգամ պտտվել է Նյուարքով, իսկ հետո հաջողությամբ վայրէջք է կատարել:

Ինչպես հաղորդում են ավիացիոն իշխանությունները, միջադեպի հետեւանքով տուժածներ չկան: Ներկայումս անցկացվում է ինքնաթիռի տեխնիկական զննություն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ