News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Էլեկտրոնիկայի խոշորագույն հարավկորեական արտադրող Samsung Electronics կորպորացիան դադարեցրել է գործարար հարաբերությունները չինական մատակարար Dongguan Shinyang Electronics ընկերության հետ՝ մեղադրելով երեխաների աշխատանքը օգտագործելու մեջ, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Reuters-ին:

Ընկերությունը կորեական ընկերության համար սմարթֆոնների համար նախատեսված պարագաներ էր արտադրում:

Samsung-ի ներկայացուցիչների խոսքով՝ ներկայումս քննությանը միացել են նաեւ չինական իշխանությունները:

Եթե Dongguan Shinyang Electronics-ի նկատմամբ մեղադրանքները հաստատվեն, մենք ստիպված կլինենք խզել մեր բոլոր կապերը այդ մատակարարի հետ», - հայտարարել են Samsung-ի ներկայացուցիչները:

Ավելի վաղ, China Labor Watch (CLW) իրավապաշտպան կազմակերպությունը, որի շտաբ-բնակարանը գտնվում է Նյու-Յորքում, սմարթֆոնների հարավկորեական արտադրողին մեղադրել էր Չինաստանի գործարաններից մեկում երեխաների աշխատանքի ապօրինի օգտագործման մեջ: Samsung-ը խոստացել էր հետաքննություն անցկացնել:

CLW-ի տվյալներով՝ Գուանդուն նահանգի Samsung-ի գործարանում 16-ից փոքր տարիքի առնվազն 5 երեխա է աշխատում, ինչը օրենսդրության խախտում է: Բացի այդ, կազմակերպությունը Samsung-ին հմեղադրում է աշխատավարձերի հետաձգման, ոչ բավարար սոցիալական ապահովագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ