News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Ամպային ատլաս» գրքի հեղինակ Դեյվիդ Միթչելն իր նոր` «Հարկավոր տեսակ» պատմվածքը կհրապարակի  թվիթների շարքի տեսքով, փոխանցում է gazeta.ru-ն` վկայակոչելով  The Guardian-ը:

Մեկ շաբաթվա ընթացքում պատմվածքը կհրապարակվի Twitter-ում`@david_mitchell էջում:

«Պատմվածքը ներկա ժամանակով է` մոր մոտից գտած վալիումի դեղահաբեր ընդունող  տղայի անունից: Նրան դուր է գալի վալիումը, քանի որ այն մեղմում է  աշխարհի կողմից  շռայլորեն տրվող հարվածները եւ կապտուկները` վերածելով դրանք կյանքի հանգիստ  տրոփյունի»,- իր գաղափարն է մեկնաբանել Միթչելը:

«Իհարկե, Թվիթերում  դու 140 նշանով ես սահմանափակված: Թվիթները որոշակի հաջորդականություն ունեն, որն էլ փոխում է ընթերցելու մեթոդը: Էջից կարդալը կարծես թե հայացք է աշխարհին օդապարիկից. աչքերը եւ տեսնում են պատմությունը, եւ կարդում այն,  եւ նկատում նրա կառուցվածքը, եւ հիշում, ինչ է եղել նախկինում, քանի որ այն դեռ այստեղ է: Կարելի է վերընթերցել նախորդ էջն անմիջապես: Կարդալ թվիթների շարքը նույնն է, թե նայել բազմաթիվ թունելներով սլացող գնացքի նեղ պատուհանից: Յուրաքանչյուր թվիթ կարծես թե վերացնում է նախորդը»,- ասել է Միթչելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ