News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի Արեւմտյան Սիբիրի Յամալ թերակղզում հսկայական  խոռոչ է հայտնաբերվել: Յամալում նավթային եւ գազային ձեռնարկությունները սպասարկող ուղղաթիռավարները  հայտնում են, թե խոռոչն այնքան մեծ է, որ հանգիստ կարելի է  իջնել մի քանի Մի-8 ուղղաթիռներով:

Թե ինչպես է առաջացել այն, հստակ պատասխաններ դեռ չկան, փոխանցում է «Ռոսբալտը»: 

Խոռոչը գտնվում է  Բովանենսկի հանքավայրից մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա, որը Յամալում գազի ամենախոշոր հանքավայրն է: Տեսագրության հեղինակը, որում օդից երեւում է խոռոչը, նշում է, որ շրջակայքի կանաչն անտառ է:

Ըստ ականտեսների` խոռոչի հատակին աղմկում է ստորգետնյա հզոր հոսանք:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ