News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ամերիկյան DARPA գործակալությունը հաղորդել է  50. (12,7х99 մմ) տրամաչափով ինքնաուղղորդվող փամփուշտների հաջող փորձարկման մասին, որոնք թույլ են տալիս մի քանի անգամ մեծացնել դիպուկահար զենքի կրակոցի թիրախային հեռահարությունը: Մշակման մասին մանրամասները իր բլոգում հրապարակել է «Հաբրահաբր» կայքի օգտատերը:

Փամփուշտները մշակվել են Extreme Accuracy Tasked Ordnance (EXACTO) ծրագրի շրջանակներում, դրանց ստեղծմանը մասնակցել են նաեւ Lockheed Martin եւ Teledyne ընկերությունները: Նմանատիպ փամփուշտների ստեղծումը թույլ կտա զգալիորեն բարձրացնել դիպուկահարների աշխատանքի արդյունավետությունը թույլ տեսանելիության եւ ուժեղ քամու ժամանակ, հաղորդում է NEWSru.com-ը:

Մշակողները տեխնիկական մանրամասներ չեն հաղորդում, սակայն ըստ էության, փամփուշտի շարժումը կառավարում է առաջնորդության հեռահար համակարգը, որի հրահանգները եւ կատարում է բաց թողնված փամփուշտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ