News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ուկրաինայի Ան-26-ը խփել են զենիթահրթիռային անհայտ համալիրով, որը նախկինում չկար  ռուսամետ ակտիվիստների սպառազինությունում, փոխանցում է ՈՒՆՆ-ն` վկայակոչելով Ուկրաինայի հակաահաբեկչական կենտրոնի գրասենյակը: 

«Այժմ հայտնի է, որ օդանավը խփել են զենիթահրթիռային համալիրով: Սակայն սա նոր լուրջ զենք է` «Բուկ» զենիթային համլիրի նման:  Քանի որ բարձրությունը, որի վրա օդանավը կատարում էր առաջադրանքը, թույլ չէր տա սովորական  զենիթահրթիռային համալիրներին ոչնչացնել թիրախը: Այդ պատճառով էլ  մի քանի վարկած է դիտարկվում: Այդ թվում նաեւ այն հնարավորությունը, որ օդանավը կարող էին խփել հարեւան պետությունից: Սակայն ընդգծում ենք` ողջ տեղեկատվությունը ստուգվում է», — ընդգծել են գրասենյակում:

Այնտեղ նաեւ նշել են, որ տվյալ պահին օդանավի եւ դրա անձնակազմի ճակատագիրն անհայտ է:

Ավելի վաղ Լուգանսկի մարզում ԱՆ-26-ի անձնակազմը դուրս չէր եկել կապի:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նաեւ հայտարարել է, որ վերջին երեք օրերին ուժայինների դիրքերի ուղղությամբ  կրակել են նոր ռուսական հրթիռային համակարգից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ