News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


3-ամյա ֆիլիպինուհի աղջնակը արթնացել է իր թաղման պատրաստությունների ժամանակ, հաղորդում է Philippines Star-ը՝ վկայակոչելով տեղական ոստիկանությանը:

Բժիշկները հուլիսի 12-ին փաստել են երեխայի մահը, մինչեւ այդ աղջիկը մի քանի օր տառապել էր ուժեղ տենդից:

Հաջորդ օրը տեղական եկեղեցում սգո արարողության ժամանակ հարեւաններից մեկը բարձրացրել է դագաղի կափարիչը եւ նկատել, որ աղջիկը շարժվում է: Անմիջապես ստուգել են աղջկա զարկերակը եւ համոզվել, որ նա ողջ է:

Ծնողներն իսկույն  երեխային ջուր են տվել եւ հիվանդանոց տարել: Այդ ամբողջ ընթացքում երեխան անշարժ վիճակում է  գտնվել: Այժմ հարազատները որակավորված բժիշկների են փնտրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ