News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Անգլիկան եկեղեցու գերագույն մարմինը՝ գլխավոր Սինոդը երկուշաբթի՝ հուլիսի 14-ին, վերջնականապես խրախուսել է կանացի եպիսկոպոսության գաղափարը: Սինոդի անդամների 2/3-ը կողմ են հանդես եկել կանանց եպիսկոպոս կարգելու թույլտվությանը:

Անցյալ տարվա նոյեմբերին այս գաղափարը նախնական հավանության է արժանացել Սինոդի կողմից: Ինչպես նշում է «ՌԻԱ Նովոստին», դեռ 2012թ. կանացի եպիսկոպոսության մասին առաջարկությունը մերժվել էր:

Բացի այդ, կանացի եպիսկոպոսության գաղափարը խրախուսել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը: Նրա խոսքով՝ այս կերպ անգլիական եկեղեցին կարեւոր քայլ է կատարում՝ որպես «ժամանակակից եկեղեցի», որը շարժվում է հասարակությանը համընթաց:

Առաջին եպիսկոպոս-կանայք կնշանակվեն ընթացիկ տարվա վերջին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ