News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Բաքվի Նասիմինյան շրջանի դատարանը ուսումնասիրում է Ռաուֆ Միրքադիորվի կալանքի ժամկետը եւս 3 ամսով երկարաձգելու Գլխավոր դատախազության միջնորդությունը: Այդ մասին Turan-ին հաղորդել է Միրքադիրովի իրավապաշտպան Էլմար Սուլեյմանով:

 «Հայելի» թերթի թղթակից Ռաուֆ Միրքադիրովը ապրլի 19-ին Թուրքիայից արտաքսվել եւ անմիջապես ձերբակալվել էր Բաքվի օդանավակայանում Հայաստանի օգտին լրտեսության մեղադրանքով:

Ապրիլի 21-ին դատարանը կալանավորել էր նրան 3 ամսով: Լրագրողը հերքում է մեղադրանքները՝ դրանք անհեթեթ եւ քաղաքականապես շահադրդված համարելով:

Նշենք, որ այսօր լրանում է Ռաուֆ Միրքադիովի 53 ամյակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ