News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Քալիֆորնիայի Imperial Beach լողափին կայացել է  Surf Dog Competition շների սերֆինգի ավանդական առաջնությունը:

Խոշոր ցեղատեսակների շների շարքում առաջին տեղը զբաղեցրել է Հանզո մականվամբ շունը, որը դարձել է նաեւ «տանդեմ» անվանակարգի մրցանակակիր: 

Միջին ցեղատեսակի շների մրցույթում հաղթել է  Ռիկոշետ անունով շունը: Փոքր ցեղատեսակների շարքում լավագույն սերֆեր է դարձել Զիգգի շունը: Մրցանակակիրների ցեղատեսակները չեն նշվում: 

Յուրաքանչյուր անվանակարգի հաղթողները մրցանակ են ստացել՝  250 դոլարի քարտ Petco-ից:

Շների տերերը նախապես իրենց կենդանիներին պատրաստել են Surf Dog Competition մրցույթին, մարզել նրանց եւ ելույթի հագուստներ կարել, փոխանցում է «Ռոսբալտը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ