News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինաստանի արեւմտյան Սինցզյան շրջանի բռնության բարձր ցուցանիշով հայտնի քաղաքում արգելել են լուցկիները եւ ոչնչացրել լուցկու 20 հազար տուփ՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում, փոխանցում է Reuters-ը:

Մարզկենտրոն Ուրումչիից ոչ հեռու գտնվող Ֆուկան քաղաքը որոշել է շրջանառությունից հանել բոլոր լուցկիները, որպեսզի դրանք չօգտագործվեն «ահաբեկչական խմբերի կամ առանձին ծայրահեղականների կողմից՝ հանցավոր գործունեության նպատակներով»: Ոստիկանությունը ոչնչացրել է լուցկու 20223 տուփ, որպեսզի քաղաքում խաղաղ դրություն պահպանվի:

Նշենք, որ Չինաստանն ուժեղացնում է անվտանգության միջոցառումները՝  ողջ երկրում արյունալի իրադարձություններից հետո, որոնք կենտրոնացած են Սինցզյանում, որտեղ ապրում են մահմեդական ույգուրները: Չինաստանը հարձակումներում մեղադրում է տարածաշրջանի իսլամիստ անջատականներին, որոնք ցանկանում են Արեւելյան Թուրքստան անվամբ անկախ պետություն ստեղծել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ