News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ-ում Վրաստանի նախկին դեսպան եւ «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հիմնադիր Էրոսի Կիցմարիշվիլիին Թբիլիսիի իր բնակարանում մեռած են գտել:

Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, հեռուստաընկերության ղեկավար, Վրաստանում կայացած տեղական ինքնակառավարման վերջին ընտրություններում Ռուսթավիի քաղաքապետի թեկնածու Կիցմարիշվիլիին սպանել են դիմահար կրակոցով:

Վրաստանի ՆԳՆ-ն հաստատել է սպանության փաստը, սակայն հայտարարել, որ Կիցմարիշվիլիի մարմինը հայտնաբերվել է նրա տան ավտոտնակում, սեփական ավտոմեքենայում: Հաղորդվում է, որ մեքենայում նաեւ զենքն են գտել: ՆԳՆ-ն չի բացառում նաեւ ինքնասպանության վարկածը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ