News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանում արդեն հնարավորություն կա՝ կանխիկացնելու PayPal համակարգով փոխանցված գումարները. այս ծառայությունն արդեն 10 օր մատուցում է Idram վճարային համակարգը:

Գործարքն իրականացնելու համար անհրաժեշտ է անձնական էջում մուտք գործել «Լիցքավորել» բաժին եւ ընտրել «Լիցքավորել PayPal-ի միջոցով» տարբերակը, այնուհետեւ արդեն կան կանխիկացման բոլորը ձեւերը: Բացի սրանից՝ շուտով օգտատերը հնարավորություն կունենա առցանց PayPal համակարգից գումար փոխանցել Idram-ի 15 մասնաճյուղերի միջոցով: Վերջինիս համար գործելու է առանձին կայք:

Ծառայության համար միջնորդավճար չկա, սակայն գոյություն ունի հատուկ կուրս, որը սակայն էականորեն չի տարբերվում իրական կուրսից: Սա առանձին կուրսը, որը հաշվի է առնում ծառայության մատուցման խնդիրը: Նույնիսկ հատուկ կուրսի դեպքում մարդիկ օգտվում են այս համակարգից, քանի որ PayPal-ի կանխիկացումը միշտ խնդիր է եղել Հայաստանում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ