News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է «Շիրակ հայրենակցական միավորում» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Վարազդատ Ավոյանին, Դոնարա Հարությունյանին, Մուրադ Մուրադյանին եւ Նվեր Մնացականյանին:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե երկրի վարչապետին է ներկայացվել միավորման կողմից մշակված ծրագիրը՝ Շիրակի մարզի եւ մասնավորապես, Գյումրի քաղաքի զարգացման առաջնահերթությունների եւ ուղղությունների վերաբերյալ: Անկաշկանդ զրույցի ընթացքում կառավարության ղեկավարը միավորման անդամների հետ քննարկել է մարզում առկա խնդիրները եւ դրանց լուծման հնարավոր եղանակները, ինչպես նաեւ մանրամասներ ներկայացրել նախորդ շաբաթ Շիրակի մարզ կատարած իր աշխատանքային այցից:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարեւորել է «Շիրակ հայրենակցական միավորման» ակտիվ ներգրավվումը մարզի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրերում եւ հանձնարարել Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանին ներկայացված ծրագրի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում մշակել կոնկրետ առաջարկություններ:

Տպել
Ամենաշատ