News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


ԱՄՆ նախկին նախագահ Դիք Չեյնին CNN-ի եթերում Բարաք Օբամային անվանել է իր հուշերիծ ամենավատ նախագահը, սակայն հրաժարվել է աջակցել նախագահին անվստահություն հայտնելու  նախաձեռնությունը։

«Օբաման իմ հուշերի ամենավատ նախագահն է,- ասել է Չեյնին։ -Ջիմի Քարթերը, հնարավոր է, նույնիսկ ավելի հաջող  նախագահ էր։ Սակայն տվյալ պահին ես պատրաստ չեմ Օբամայի իմպիչմենտի կոչ անել»։

Եվ Քարթերը, եւ Օբաման դեմոկրատներ են, իսկ Դիք Չեյնին՝ հանրապետական։ Ջորջ Բուշ կրտսերի օրոք Չեյնին երկու ժամկետ զբաղեցրել էր փոխնախագահի պաշտոնը, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ գործող նախագահի իմպիչմենտի կոչ են անում հանրապետականների ծայրահեղական թեւի ներկայացուցիչները՝ Սառա Փեյլինի գլխավորությամբ։ Ըստ նրա՝ Օբաման չի կարողանում հաղթահարել ոչ առողջապահական բարեփոխումները, ոչ միգրացիոն սուր ճգնաժամը, ոչ էլ Ամերիկայի համար մի շարք այլ կարեւոր խնդիրներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ