News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենաավանդապաշտ երկրներն են Չինաստանը, Ռուսաստանը եւ Մեծ Բրիտանիան, գրում է The Telegraph-ը՝ վկայակոչելով  Ipsos Global-ի նոր ուսումնասիրությունը: Նշվում է, որ սա այս թեմայով անցկացված ամենախոշոր հարցումն է, որին մասնակցել է ավելի քան 16 հազար մարդ 20 երկրներից:

Ցուցակում առաջինը Չինաստանն է (90%), երկրորդը՝ Ռուսաստանը (82%), երրորդը՝ Բրիտանիան (80%):

Պարզվել է նաեւ, որ պատասխաններից 47%-ի համար կրոնն ունի շատ  կարեւոր նշանակություն: 45%-ը հայտարարել է հակառակը: Թերթը գրում է, որ աշխարհում  այժմ բաժանարար է կրոնը. կան երկրներ, որտեղ գերիշխում է այն (օրինակ՝ Բրազիլիան, ՀԱՀ-ը եւ Թուրքիան), եւ առավել աշխարհիկ երկրներ (Ճապոնիան եւ Շվեդիան):

Պատասխանողները նշել են նաեւ ընտանեկան արժեքների նկատմամբ ունեցած իրենց վերաբերմունքը: 56%-ը համաձայն է, որ ամուսնության եւ առանց ամուսնության համատեղ կյանքի միջեւ գրեթե տարբերություն չկա: 38%-ը համաձայն չէ: Ընդ որում  մասնակիցների 59%-ը կարծում է, որ երեխաների ծնողները պետք է ամուսնացած լինեն  (32%-ը հակառակ տեսակետ ունի), փոխանցում է gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ