News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտասահմանյան դեսպանատները Լոնդոնի տրանսպորտային համակարգին ավելի քան 82 մլն ֆունտ ստեռլինգ (142 մլն դոլար) են պարտք քաղաքի կենտրոն մուտք գործելու վճարը չկատարելու համար:

Ամենաանբարեխիղճ չվճարողների թվում են ռուս դիվանագետները, ովքեր 10 տարվա ընթացքում կուտակել են 5 մլն 200 հազար ֆունտ:

Ամենաշատը ամերիկացիների պարտքն է (մոտ 9 մլն ֆունտ), եւ ճապոնացիներինը (6 մլն):

Վճարից հրաժարվող դիվանագետները մատնանշում են, որ Լոնդոնի կենտրոն մուտք գործելը փաստացի հարկ է, իսկ օտարերկրյա դիվանագետները ազատվում են բրիտանական հարկերից:

Քաղաքի տրանսպորտային համակարգի ներկայացուցիչները հակաճառումեն. կենտրոն մուտք գործելու համար գանձվող վճարը քաղաքի իշխանությունների կողմից ավտոմոբիլիսնտերին տրամադրվող ծառայություն է, այլ ոչ թե հարկ: Արտասահմանյան դեսպանատների մի մասը իրականում ճանաչում է այս բացատրությունը եւ իր աշխատակիցների պարտավորեցրել է վճարել մուտքի համար, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Քաղաք մուտք գործելու վճարը Լոնդոնում ներդրվել էր 2003թ., այն գործում է աշխատանքային օրերին՝ 07:00-ից մինչեւ 18:00-ը եւ արժե 11,50 ֆունտ ստեռլինգ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ