News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի իշխանությունները  հավանություն են տվել փողոցների համար նախատեսված ջրի գերածախսի համար: Տուգանքները օրական 500 դոլար կկազմեն:

Նման քայլեր են ձեռնարկվում վերջին 40 տարվա ամենաուժեղ երաշտի կապակցությամբ:

Կտուգանվեն այն բնակիչները, որոնք ջուրն անխնա ծախսում են սիզամարգերը ջրելու համար, գործածում են փողրակ՝ առանց փողելքի կամ ջուր են լցնում կոշտ մակերեւույթին, օրինակ՝ ասֆալտին:

Արդեն երեք տարի շարունակվող երաշտը պետությանը  2 մլրդ դոլարի վնաս կպատճառի այս տարի: Այն նաեւ կարող է գործազուրկ թողնել 17 հազար մարդու, քանի որ գյուղատնտեսները հարկադրված լքում են իրենց հողերը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ