News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինների հրամանատարությունը Դոնեցկում ռազմական դրություն եւ պարետային ժամ է հայտարարել: Այդ մասին հաղորդում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԴԺՀ-ի մամուլի ծառայությանը:

Դոնեցկի ժողովրդական հանրապետության ռուսամետ ակտիվիստների հրամանատարի՝ Իգոր Գիրկինի (ով նաեւ հայտնի է «Ստրելոկ» կամ Իգոր Ստրելկով անուններով) կարգադրությամբ, ռազմական դրություն է հայտարարվում Դոնեցկի մի շարք շրջաններում, որոնք, սակայն դեռ չեն ճշգրտվել

Ինչպես նաեւ ժամը 23:00-ից մինչեւ 06:00-ն քաղաքում պարետային ժամի ռեժիմ է մտցվել:

Ուկրաինայի ազգային գվարդիայի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Դոնեցկի շրջանի Տարան բնակելի հատվածում հուլիսի 16-ից մարտեր են ընթանում:

Ռուսամետ ակտիվիստների կողմից զանգվածային հարձակում ը սկսվել է 05:00-ին՝ Ստեպանովկի եւ Սաուր-Մագիլի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ