News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հարավկորեացի զինվորը սպանել է 5 ծառայակիցներին իրենց ծաղրելու համար:  Նրանք զինվորի դեմքով ծաղրանկար են արել, որը նման է եղել հայտի մանկական «Սպունգ-Բոբ» մուլտֆիլմի գլխավոր հերոսի կերպարին:

Լիմ ազգանունով զինծառայողը վերահսկողությունից դուրս է եկել, երբ բանակային ամսագրում տեսել է իր նկարները, հաղորդում է Rosbalt-ը՝ վկայակոչելով The Daily Mail-ին:

Պարբերականը նշում է, որ ավելի վաղ, անձնական թեստերի արդյունքներով, Լիմը այն զինվորների խումբն  էր տեղափոխվել, ովքեր հատուկ ուշադրության կարիք ունեն եւ պիտանի չեն սահմանամերձ ծառայությանը: Սակայն նոյեմբերին զինվորի վիճակի բարելավում է արձանագրվել եւ երիտասարդը տեղափոխվել է ԿԺԴՀ-ի հետ սահմանի ռազմական ստորաբաժանում:

Հիշեցնենք, որ հունիսին Հարավային Կորեայի հետեւակային զորքի սերժանտը ԿԺԴՀ-ի հետ սահմանին Կանվոնդո նահանգի պահակային դիրքում կրակ էր արձակել, որի հետեւանքով զոհվել էր 5 մարդ, եւ 7-ը՝ վիրավորվել: Կրակը հնարավոր էր եղել կանխել միայն ինքնասպանության փորձից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ