News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանական BMW ավտոկոնցեռնն ամբողջ աշխարհից ավելի քան 1.6 մլն ավտոմեքենա է հետ կանչում՝ անվտանգության բարձիկներում հայտնաբերված թերության պատճառով: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

Այս ակցիայում ներառվում են 1999 թվականի մայիսից մինչեւ 2006 թվականի օգոստոսն ընկած հատվածում արտադրված ավտոմեքենաները:

Ընկերությունում նշում են, որ առջեւի ուղեւորի անվտանգության բարձիկում թերություն է հայտնաբերվել, ինչի արդյունքում հազվադեպ պարագաներում այն կարող է պայթել: Ընդ որում, ավտոկոնցեռնն ընդգծում է, որ պատասխանատվությունն ընկնում է ավտոմասերի մատակարար ընկերության վրա: Վերջինի անունը չի հաղորդվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ