News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Վիմ-Բիլ-Դան»-ի հիմնադիր, «Համակարգ» ռուսական ֆինանսա-արդյունաբերական խմբի խորհրդի անդամ Դավիդ Յակոբաշվիլին դիմել է Լոնդոնի դատարան՝ Financial Times թերթի դեմ հայցով:

Հայցը կապված է հուլիսի 14-ին Financial Times – ում հրապարակված «Leading Russian entrepreneur blasts Kremlin’s offshore crackdown» վերնագիրը կրող հարցազրույցի հետ: Գործարարը կարծում է, որ տվյալ նյութը խեղաթյուրում է իր հայտարարությունների իմաստը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

 «Տվյալ նյութը բարոյագիտական նորմերի կոշտ խախտում է. իմ խոսքերն ու ասվածի իմաստը խեղաթյուրված են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի քննադատությանը վերաբերող ձեւակերպումները պարզապես սուտ են», - «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ին հայտարարել է Յակոբաշվիլին:

Գործարարն ավելացրել է, որ թերթը հրաժարվել է փոխել նրա կողմից հայտնած մտքերի խեղաթուրված ձեւակերպումները, այլ միայն վերնագրում Ռուսաստանի նախագահի ազգանունը փոխել է Կրեմլի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ