News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի «Ջերեմի Սթրիթ» թատրոնը կարգելի բջջային հեռախոսների օգտագործումը, հաղորդում է The Times-ը:

Նման որոշում թատրոնի ղեկավարությունը կայացրել է այն բանից հետո, երբ դերասաններից մեկը «Ցուցմունքներ անբարոյական գործողությունների համար կլանավորումից հետո» բեմադրությունից հետո Դեւիդ Ջաջը բռնացրել է հանդիսատեսներից մեկին տեսանկարահանելու պահին: Այդ ժամանակ դերասանները բեմում մերկ են եղել:

Ջաջը հենց բեմից դիմել է տղամարդուն: Վերջինս արդարացել է, որ հաղորդագրություն էր ուղարկում հիվանդ որդուն եւ թույլ է տվել անվտանգության աշխատակիցներին ստուգել հեռախոսը: Տեսագրություն հեռախոսում չի եղել, բայց թատրոնի ղեկավարությունը բոլոր դեպքերում որոշել է հնարավոր կոնֆլիկտներից խուսափելու համար արգելել բջջայինների օգտագործումը, հաղորդում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ