News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արտասահմանից բերվող ավտոմեքենաներն ժամկետանց են, չունեն կատալիզատոր, որը ծխագազերը վնասազերծում է, եւ ամբողջությամբ աղտոտում են օդը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:

«Բացի հարուստներից, մնացած բոլորի կողմից Հայաստան բերվող մեքենաներն անսարք են, ժամկետանց, կատալիզատորներ չունեն, որոնք ծխագազերը չեն վնասազերծում, ավելի շատ են աղտոտում օդը: Այդ պատճառով էլ շատ երկրներում հին մեքենաներ օգտագործելը չի թույլատրվում, սակայն մեզ մոտ հենց այսպիսի մեքենաներ ենք տեսնում փողոցում: Հայաստանում փախեփախի տրամադրություն է ստեղծվել, որովհետեւ պետություն չկա, իշխանություն չկա»,- ասաց նա:

Բնապահպանի խոսքով՝ ընդհանրապես մաշված մեքենաները շատ ավելի ծխագազեր են բաց թողնում, քան նոր մեքենաները: Հենց այս թեմայով էլ ժամանակին բնապահպանները բազմաթիվ առաջարկներ են արել, սակայն ապարդյուն:

«Սովետական տարիներին շատ բաներ փոխվեցին. նախ, կապար պարունակող բենզինը հանեցին, որը հիմնականում թափվում էր, եւ քաղաքում մտածում էին՝ ինչպես որոշ փողոցներ միակողմանի դարձնել, սակայն անկախությունից հետո երբ որ ճանապարհները փակ էին, նույնիսկ տարբեր վտանգավոր նյութեր էին ավելացնում բենզինի մեջ: Հիմա հույս ունեմ, որ բենզինի մեջ կապար չկա, քանի որ դա շատ վտանգավոր է»,- ավելացրեց նա:

Նշենք, որ 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակը կազմել է 483 հազար 614, որից 388 հազար 43-ը՝ մարդատար, նախորդ տարվա համեմատ մարդատար ավտոմեքենաների թիվն ավելացել է 49 հազար 388-ով: Մինչդեռ 2010 թվականի հունվարի 1-ի համեմատությամբ մարդատար ավտոմեքենաների թիվը երկրում աճել է 67 հազար 962-ով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ