News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վրաստանից Հայաստան ներմուծվող մեքենաների մաքսազերծումն առաջիկա 5-10 տարիներին չպետք է թանկանա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց մանրածախ ավտոներմուծողներին միավորող «Ավտոներմուծողների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: Նրա խոսքով, ավտոներմուծողները չեն կասկածում. ամեն ինչ կլինի այնպես, ինչպես մեկ ամիս առաջ Հանրային հեռուստաալիքի եթերում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ըստ Հովհաննիսյանի, հուսադրող է, որ մեկնաբանելով Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ բանակցությունները՝ նախագահը խոսեց հենց ավտոմեքենաների ներմուծման պայմանների մասին:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Հայաստանի Հանրային հեռուստաալիքին տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ բանակցություններում թեմաներից մեկը մաքսատուրքերի դրույքաչափերի, մասնավորապես՝ ավտոմեքենաների մաքսազերծման հարցն է: Հայաստանում այդ մաքսատուրքն ավելի ցածր է, քան Եվրասիական միությունում, սակայն Հայաստանը խնդրել է այդ դրույթի կիրառումը հետաձգել 5-10 տարի, եւ Միության անդամ երկրները հարգել են հայկական կողմի խնդրանքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ