News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Երեւանում մեքենա վարող կանայք դժգոհ են տղամարդ վարորդների,  գոհ՝ ճանապարհային ոստիկանների վերաբերմունքից։ NEWS.am-ը փոքրիկ հարցախույզ է անցկացրել՝ պարզելու, թե այսօր, երբ կին վարորդը Երեւանի փողոցներում այլեւս էկզոտիկա չէ, ինչպես են իրենց զգում ղեկին նստող կանայք։

Հարցախույզի մասնակիցների մեծ մասը դժգոհեց, որ տղամարդ վարորդները հավասարապես կոպիտ ու չզիջող են երկու սեռերի վարորդների հանդեպ եւ որպես կանոն հաշվի չեն առնում, որ ղեկին կին է նստած։ Մինչդեռ ճանապարհային ոստիկանները հատուկ վերաբերմունք ունեն կանանց նկատմամբ եւ  բարեհամբույր են, նույնիսկ եթե երթեւեկելիս իրենք խախտումներ են թույլ տալիս։

Ընդհանուր առմամբ, բոլոր կանայք դժգոհ էին երթեւեկությունից, նշելով, որ մի քանի տարի առաջ Երեւանում ավելի հեշտ էր մեքենա վարելը։

 

Տպել
Ամենաշատ