News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կուսումնասիրի սուպերմարկետների վճարումները փոքր արտադրողներին: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: «Ավելի վաղ մենք ուսումնասիրել ենք հարցն այն մասին, թե որքան ուշադիր են գերակայող սուբյեկտները փոքր արտադրողների վճարումնարի հարցում: Ստանալով վերջիններիս ազդանշանը՝ մենք նման աշխատանք կիրականացնենք, քանի որ վճարումների հետաձգումը, եթե հայտնաբերվի, գերակա դիրքի չարաշահում է»,- նշել է Շաբոյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Շաբոյանը հանդիպել է փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Կաթնամթերքի եւ քաղցրավենիքի փոքր արտադրողները մտահոգություն են հայտնել մանրածախ առեւտրի ցանցերի կողմից անժամանակյա վճարումների կապակցությամբ:

Այս պահին Հայաստանում մանրածախ առեւտրում գերիշխում են «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն «Երեւան Սիթի» ապրանքանիշով, «Սաս Գրուպ» ՍՊԸ-ն, «Նոր Զովք» ՍՊԸ-ն, «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ն: Հանձնաժողովը պատրաստվում է դրանց շարքում դասել նաեւ նոր «Կրպակ» ցանցը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ