News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտի ռեկտորի պաշտոնում հաստատվել է Դավիթ Մուրադյանը: Քվեարկության արդյունքներն, այսօր՝ հուլիսի 17-ին, կառավարության նիստի ժամանակ ներկայացրել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Մուրադյանը ռեկտոր է նշանակվել այս տարվա հունիսի 2-ին:

Դավիթ Մուրադյանը գրող եւ կինոգետ է, դերասան Էդվարդ Մուրադյանի որդին: Նա կինոյի պատմություն եւ սցենարային արվեստ է դասավանդում Թատրոնի եւ կինոյի ինստիտուտում, մի քանի գրքերի եւ բազմաթիվ հոդվածների, ինչպես նաեւ մի շարք սցենարների եւ կարճամետրաժ վավերագրական ու խաղարկային ֆիլմերի հեղինակ է: Մուրադյանը երկար տարիներ աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում որպես սցենարային խմբագրական հանձնաժողովի անդամ, ապա որպես գեղարվեստական ծրագրերի հարցերով փոխտնօրեն: Տարբեր տարիների նա Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ կինոյի մասին տարբեր հաղորդումներ է վարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ