News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՌԴ վարչապետի վերջերս կայացրած որոշման համաձայն՝ երկրում արգելվում է պետական եւ համայնքային կարիքների համար արտասահմանյան մեքենաների ձեռքբերումը:

Ռուսաստանում պաշտոնյաներին արտասահմանյան ծառայողական մեքենաներից  հայրենական արտադրության մեքենաներ նստեցնելու փորձեր քանիցս ձեռնարկվել են: Սկզբում՝ հայրենասիրական կոչերի տեսքով: Հայրենասիրությունը սկզբնական շրջանում ունեցավ ազդեցություն, եւ պետհաստատությունները ռուսական արտադրության մեքենաներ գնեցին: Սակայն որոշ ժամանակ անց պաշտոնյաները կրկին «Մերսեդես» նստեցին:

Պատճառները հայտնի են. հայրենական տեխնիկան արագ շարքից դուրս էր գալիս, ինչն էլ բնականաբար նյարդայնացնում էր ժողովրդի ծառաներին:

Մեր գնորդները եւս բարձր են գնահատում համաշխարհային բրենդների տեխնիկական առավելությունները, ինչը անդրադարձել է ավտոմեքենաների ներկրման պատկերի վրա:

Թեեւ հիմնականում ներկրվել  են հայտնի ընկերությունների օգտագործված մոդելներ, մեքենաների տեխնիկական վիճակը լիովին բավարարում է շատ գնորդների պահանջները:

Արդյունքում, չնայած ավտոմեքենաների ներկրման ընդհանուր առմամբ դրական շարժին, ռուսական ավտոմեքենաների ներկրումը Հայաստան զգալի կրճատվել է: Վերջին 20 տարում ռուսական մեքենաների ներկրումը նվազել է  1000 միավորով կամ համարյա  32%-ով (Նկատի է առնվում բոլոր տեսակի ավտոմեքենաները, որոնցում թեթեւ մարդատարները գերիշխում են: Օրինակ՝ ս/թ. 1-ին եռամսյակում՝ 96%):

Նշված ժամանակահատվածում Հայաստան ընդհանուր առմամբ ներկրվել է 313 հազ. ավտոմեքենա, որոնցից 67-ը՝ ռուսական արտադրության: Այսինքն՝ մեկ հինգերորդից ավելին (ավելի ճիշտ՝ 21,5%) ռուսական մեքենաներ են եղել: Միաժամանակ, այս մասնաբաժնի շարժն առանձնանում է կտրում անկմամբ՝  2001թ. 59%-ի դիմաց խորհրդանշական 6% 2013թ.:

Ռուսաստանը, հայրենական արտադրողների պաշտպանության նկատառմամբ, բավական բարձր մաքսատուրքեր է կիրառում, թեեւ ԱՀԿ-ի անդամ է: Առանձին թեթեւ մարդատար ավտոմեքենաների դեպքում մաքսային դրույքը կարող է հասնել  մաքսային արժեքի 30-35%-ին:  Ընդգծենք, սա միայն մաքսատուրքերի գանձումների գծով:

Հայաստանում այժմ կիրառվում է 10% մաքսատուրք, որին հավելվում է  20%-անոց ԱԱՀ եւ հարկային գանձումներ: Ընդհանուր առմամբ մեզ մոտ հարկերն ու տուրքերը միասին հասնում են 33%-ի, ինչը համեմատելի է ռուսական մաքսատուրքերի հետ: Այնպես որ, Մաքսային միություն մտնելուց հետո ներկրողների հարկային բեռի ավելացումն անխուսափելի է: Այս կապակցությամբ հնարավոր է  ռուսական մոդելների ներկրման աճ:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ