News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայ հետազոտողներն ուսումնասիրում են սառը միջուկային սինթեզը: Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի նախագահ Վանուշ Դավթյանը NEWS.am-ի թղթակցին տեղեկացրեց, որ Ռուսաստանից իրենց գործընկերների հետ կարողացել են դրա տեսական հիմքերը մշակել: «Հիմա արդեն փորձարկելու ենք ռեակցիայի համար անհրաժեշտ պայմանները, բայց այդ շատ բարդ է, իսկ մեր ունեցած պայմաններում կարող ենք միայն շատ կարճ ռեակցիաներ փորձարկել»,- պարզաբանեց Դավթյանը:

Նրա խոսքով, Տեխնոլոգիական ակադեմիայի իր գործընկերների հետ փորձել են ջրածնի ատոմի օգնությամբ պղինձը նիկելի վերածել: Բնական պայմաններում հաջող ռեակցիայի հնարավորությունը (ջրածնի ատոմից պրոտոնի մուտքը նիկելի միջուկ, որն այն փոխակերպում է պղնձի) չափազանց փոքր է, եւ հատուկ պայմաններ են անհրաժեշտ՝ այդ հավանականությունը մեծացնելու համար: «Մենք պատկերացնում ենք այդ գործընթացը եւ ցանկանում ենք ռեակցիայի ամենից արդյունավետ տարբերակը գտնել, ընդ որում՝ նաեւ այլ մետաղների պարագայում»,- նշեց հետազոտողը:

Հայ հետազոտողների կողմից անցկացվող ռեակցիաների չափանիշներն ամբողջությամբ համընկնում են այն արդյունքների հետ, որոնք ստացել է իտալացի գիտնական Անդրեա Ռոսսին: Նա սառը սինթեզով զբաղվում է արդեն մի քանի տասնամյակ: Իսկ Հայաստանում, Դավթյանի խոսքով, սառը սինթեզի փորձեր կատարվել են դեռեւս խորհրդային ժամանակներում, Հայկական ՍՍՀ Գիտությունների ակադեմիայի քիմիական ֆիզիկայի ինստիտուտում: «Ցավոք, այսօր մեզ հետ չեն մեր թանկագին գործընկերները՝ Արամ Նալբանդյանը, Դավիթ Դավիդյանը, Կառլոս Պետրոսյանը: Բայց մենք շարունակում ենք մեր հետազոտությունը»,- ամփոփեց Վանուշ Դավթյանը:

Նշենք, որ սառը ջերմամիջուկային սինթեզը որպես ուղղություն դեռեւս չի ճանաչվել համաշխարհային պաշտոնական գիտության կողմից եւ առաջատար հետազոտական կենտրոններն այն հիմնականում չեմ ուսումնասիրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ