News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իտալիայի Նեապոլ քաղաքում հայ-իտալական մշակութային կապերը նոր ընթացք են սկսում ստանալ: Օրերս Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գեւորգ Թովմասյանի, Իտալական «Ռեջինա Էլենա միջազգային ասոցիացիայի» ներկայացուցիչ պրն. Ռոդոլֆո Արմենիոյի , Իտալիայի Փիլիսոփայական հետազոտությունների Ինստիտուտի պրոֆեսոր Անտոնիո Գարգանոյի հրավերով եւ Իտալայի համընդհանուր աշխատանքի կոնֆեդերացիայի (CGIL) Նեապոլյան գրասենյակի աջակցությամբ տեղի ունեցան մի շարք դասախոսություններ «Հայ-Իտալական կապերը 13-րդ դարում, Իտալական արվեստի ազդեցությունը Կիլիկյան ձեռագրերի եւ մանրանկարչության մեջ» թեմայով, որոնք ներկայացրեց Հայաստանից հատուկ հրավերով ժամանած ԵՊՀ-ի եւ Ֆրանսիայի Պոլ Վալերի Համալսարանի ասպիրանտ Էմմա Չուգասզյանը:

Դասախոսությունների շարքը ամփոփվեց Պոմպեյ քաղաքի քաղաքապետարանում կազմակերպված հանդիպումով, որտեղ Պոմպեյի փոխքաղաքապետի ջերմ ընդունելության ներքո քննարկվեցին հայ-իտալական մշակութային կապակցությունների վերաբերյալ տարբեր հարցեր եւ հետագա ծրագրեր: Ինչպես նաեւ Նեապոլի հայ համայնքի պատասխանատու Գեւորգ Թովմասյանի եւ Պոմպեյի փոխքաղաքապետ տիկին Իմմա Պիրոցցիի կողմից շոշափվեց Պոմպեյը Գառնիի հետ քույր քաղաքներ դարձնելու առաջարկը, որը ավելի ուշ կներկայացվի երկու երկրների համապատասխան մարմիններին ընթացք տալու համար:

Տպել
Ամենաշատ