Ֆեյսբուք սոցիալական ցանցը հայտարարել է «Գնել» նոր կոճակի փորձարկման մասին, հաղորդում է Forbes-ը:
Ինչպես հաղորդել են ընկերությունում, տվյալ ծառայությունը փորձարկվում է «Էջեր» բաժնի գրառումների եւ գովազդային հայտարարությունների համար: Այսպիսով, օգտատերերը կարող են գնումներ կատարել թարմացումներից՝ չլքելով ֆեյսբուքը:
Ներկայումս թեստերն անց են կացվում մանր եւ միջին գովազդատուների մասնակցությամբ: Ինչպես պարբերականն է նշում, սոցկայքերի գործունեության նոր կարեւոր տեսակներից է նաեւ համացանցային առեւտուրը: Ավելի վաղ Twitter-ն էր փորձարկել «գնել հիմա» կոճակը: Բացի այդ, Twitter-ը եւ Amazon-ը համայանություն են կնքել, որի շրջանակներում այդ կայքերի օգտատերերը կարող են ապրանքներն ավելացնել իրենց վիրտուալ զամբյուղում:
Հիշեցնենք, որ ֆեյբուքի համար համացանցային առեւտրում տվյալ փորձարկումը առաջինը չէ: Դեռ երկու տարիա առաջ սոցկայքում հայտնվել էր «Նվերներ» ծառայությունը, որը թույլ էր տալիս մեկը մյուսին Starbucks-ի քարտեր, կոնֆետների տուփ ուղարկել: Սակայ այս նախագիծը չհաջողվեց:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ ֆեյբուք սոցիալական ցանցում հայտնվել է «նվիրատվություն տալ» կոճակը: