News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հաագայում Հայաստանի դեսպանությանը Նիդեռլանդների իշխանությունների կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն Մալազիական ավիաուղիների կործանված ինքնաթիռի զոհված ուղեւորների մեջ Հայաստանի քաղաքացիներ չեն եղել։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե մոտակա ժամերին կտրամադրվի զոհվածների անվանական ցանկը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Malaysia Airlines ավիաընկերության Boeing -777 օդանավը խփվել էր հինգշաբթի երեկոյան` Ուկրաինայի Դոնեցկի մարզում, Ռուսաստանի սահմանի մոտ:

Օդանավում եղել էր 283 ուղեւոր, այդ թվում` երեք նորածին եւ անձնակազմի 15 անդամ: Օդանավում եղել է Նիդեռլանդների 154 քաղաքացի, 27 ավստրալացի, 43 մալազիացի  (ներառյալ` անձնակազմի 15 անդամ եւ երկու նորածին), 12 ինդոնեզացի  (ներառյալ` 1 նորածին), 9 բրիտանացի, Գերմանիայի եւ Բելգիայի չորսական քաղաքացի, երեք ֆիլիպինցի եւ մեկ կանադացի:

Անձնակազմի 15 անդամներն  էլ մալայզիացի են: Մնացած ուղեւորների ազգությունը առայժմ  չի նշվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ